Հայաստանին կտրամադրի 20 մլն եվրո․ Կալլաս
Եվրամիության խորհուրդը հունվարի 29-ին հաստատել է Հայաստանին 20 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն տրամադրելու որոշումը՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի (European Peace Facility) շրջանակում։ Այս մասին հաղորդում են եվրոպական պաշտոնական աղբյուրները։
Նշվում է, որ հատկացվող միջոցները նախատեսված են Հայաստանի զինված ուժերի լոգիստիկ կարողությունների ամրապնդման համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով ճգնաժամային իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության ապահովմանը։ Ծրագիրը միտված է տեխնիկական և կազմակերպչական կարողությունների զարգացմանը։
ԵՄ խորհրդի հայտարարության համաձայն՝ աջակցությունը նաև կնպաստի զինված ուժերի կայունության և գործողությունների համատեղելիության բարձրացմանը՝ ապագայում հնարավոր միջազգային ռազմական առաքելություններին և գործողություններին մասնակցելու դեպքում, այդ թվում՝ Եվրամիության կողմից իրականացվող նախաձեռնություններին։
Նշվում է, որ ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կհասնի 30 միլիոն եվրոյի։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի խոսքով՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի աջակցությունը ևս մեկ քայլ է ԵՄ-Հայաստան անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազոր...
ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է
Պաշտպանության Նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվե...
290 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր Ուկրաինային՝ Շվեդիայի և Դանիայի մասնակցությամբ
Շվեդիան և Դանիան համատեղ Ուկրաինային կմատակարարեն Tridon հակաօդային պաշտպանության համակարգեր։ Reuters-ը, հայտնում է, որ...
Մաքսատուրքի վերադարձ՝ 61 էլեկտրաշարժիչով մեքենա կօգտվի սակագնային արտոնությունից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի հ...