ԵՄ-ն կշարունակի հանդուրժել Զելենսկուն․ Մարիա Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Եվրամիության ներկայացրած ճանապարհային քարտեզը, որը վերաբերում է Ուկրաինայի ֆինանսավորմանն ու զարգացմանը։ Նրա խոսքով՝ ԵՄ ղեկավար շրջանակները պատրաստ են շարունակել աջակցությունն Ուկրաինայի ներկայիս իշխանություններին՝ անտեսելով կոռուպցիայի մասին հնչող քննադատությունները։
Զախարովան անդրադարձել է նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ավելի վաղ արված հայտարարությանը, ըստ որի՝ հունվարի 22-ին կայացած ԵՄ առաջնորդների հանդիպման ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրել է Ուկրաինայի զարգացման ճանապարհային քարտեզը։ Այդ փաստաթղթում, Օրբանի խոսքով, ներառված են Կիևի մի շարք պահանջներ։
Մասնավորապես նշվում է մինչև 800 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության տրամադրում, Ուկրաինայի արագացված անդամակցություն Եվրամիությանը մինչև 2027 թվականը, ինչպես նաև երկարաժամկետ աջակցություն՝ մինչև 2040 թվականը։ Զախարովան ընդգծել է, որ Բրյուսելի քաղաքական գիծը, իր գնահատմամբ, շարունակում է օգտագործելով Ուկրաինային։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը կշարունակի հանդուրժել Վլադիմիր Զելենսկուն։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ նման մոտեցումը, իր խոսքով, չի համընկնում եվրոպացի քաղաքացիների շահերի հետ և շարունակում է մնալ ԵՄ ներկայիս քաղաքական օրակարգի առանցքային բաղադրիչներից մեկը։
Նմանատիպ հոդվածներ
Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազոր...
ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է
Պաշտպանության Նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվե...
290 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր Ուկրաինային՝ Շվեդիայի և Դանիայի մասնակցությամբ
Շվեդիան և Դանիան համատեղ Ուկրաինային կմատակարարեն Tridon հակաօդային պաշտպանության համակարգեր։ Reuters-ը, հայտնում է, որ...
Մաքսատուրքի վերադարձ՝ 61 էլեկտրաշարժիչով մեքենա կօգտվի սակագնային արտոնությունից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի հ...