Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին. «Հրապարակ»
Ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչ միայն քաղաքական հակառակորդների վախը բռնել քրեական հետապնդումներով, այլեւ՝ սեփական թիմակիցներինը։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ, որին ՔՊ վարչությունը չընդգրկեց նախընտրական ցուցակի թեկնածուների մեջ: Այդ որոշումը Սարգսյանը բողոքարկեց, բայց կրկին մերժվեց, որից հետո Սարգսյանը սպառնալից ակնարկներ արեց, թե անուններ կտա՝ ով եւ ինչու է պայքարել իր դեմ։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
Թերթը հայտնում է, որ Հովիկ Աղազարյանին մեղսագրվող կաշառքի գործով շոշափվում է նաեւ Հայկ Սարգսյանի անունը։ Գործով վկաները հեռախոսային զրույցի ընթացքում նրա մասին են խոսել, ասել, որ նախկինում ոչխարների արտահանման գործն ամբողջությամբ Հայկի ձեռքին էր:
Հիշեցնենք` երեկ Փաշինյանը, անդրադառնալով նրան, հայտարարեց. «Ես չեմ կարծում, որ այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։ Այդ պատմությունն ընդամենը մեկ բանի մասին է, որ ՔՊ-ն իր անդամների ոչ կանոնավոր, կոռուպցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ երկաթուղիների գործարկման շուրջ ՌԴ-ին դիմելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկաթուղիների գործարկման հարցով Հայաստանը գրավոր դիմել է ՌԴ-ին։ Նրա խոսքով՝ Հա...
Ռուսաստանի ԱԳՆ-ից զգուշացրել են Հայաստանին
Եվրոպական միության հետ Հայաստանի արագացված մերձեցումը բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշնակցային...
Մասլեննիկովը՝ Հայաստանից ԵՄ-ի հնարավոր պահանջների մասին
Եվրամիության ղեկավարությունը որոշ փուլում կպահանջի Հայաստանի լիակատար քաղաքական համերաշխություն, այդ թվում՝ Բրյուսելի հա...
Ռուսաստանը ցանկանում է մասնակցել TRIPP նախագծին. Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի խոսքով՝ Ռուսաստանը տնտեսական ճակատում կապեր է պահպանում հայ գոր...