Ռուսաստանի ԱԳՆ-ից զգուշացրել են Հայաստանին
Եվրոպական միության հետ Հայաստանի արագացված մերձեցումը բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար։ Այս մասին TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
Մեկնաբանելով Եվրոպական միությանը միանալու Երևանի մտադրությունը՝ նա նշել է, որ հաշվի առնելով ԵՄ-ի արագ վերափոխումը ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի և Ռուսաստանի հետ բախմանն ուղղված նրա ռազմավարական կուրսը, «այս կազմակերպությանը անդամակցելու Հայաստանի հետաքրքրությունը չի կարող չմտահոգել»։
«Մենք հույս ունենք, որ Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, հասկանում է Բրյուսելի հետ արագացված մերձեցման հնարավոր բացասական հետևանքները՝ ինչպես մեր դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար», - ընդգծել է Մասլեննիկովը։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական հարցերով վարչության ղեկավարը վերահաստատել է, որ Ռուսաստանը հարգում է այլ պետությունների ինտեգրացիոն միավորումներին մասնակցելու ինքնիշխան իրավունքը, այդ թվում՝ «տնտեսական զարգացման լրացուցիչ հնարավորություններ ստանալու և սեփական բնակչության բարեկեցությունը բարելավելու նրանց ցանկությունը»։ Սակայն նա նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը «հստակորեն ազդարարել է իր շահագրգռվածությունը Եվրամիության հետ մերձեցման մաքսիմալացման հարցում»։ Նրա խոսքով՝ այս համատեքստում 2025 թվականի ապրիլին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է «ՀՀ-ի Եվրամիությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որը մինչ այդ հաստատվել էր խորհրդարանի կողմից։
Մասլեննիկովի խոսքով՝ Բրյուսելն արդեն սկսել է «ակտիվորեն մղել Երևանին ընդունել քաղաքականապես մոտիվացված ԵՄ չափանիշներ, որոնք հիմնարար կերպով անտեսում են այս անդրկովկասյան հանրապետության անդամակցությունը ԵՏՄ-ին և դրա հետ կապված պարտավորությունները»։
«Փաստը մնում է փաստ, որ միաժամանակյա անդամակցությունը և՛ ԵՏՄ-ին, և՛ ԵՄ-ին, ըստ սահմանման, անհնար է», - հայտարարել է դիվանագետը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ երկաթուղիների գործարկման շուրջ ՌԴ-ին դիմելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկաթուղիների գործարկման հարցով Հայաստանը գրավոր դիմել է ՌԴ-ին։ Նրա խոսքով՝ Հա...
Մասլեննիկովը՝ Հայաստանից ԵՄ-ի հնարավոր պահանջների մասին
Եվրամիության ղեկավարությունը որոշ փուլում կպահանջի Հայաստանի լիակատար քաղաքական համերաշխություն, այդ թվում՝ Բրյուսելի հա...
Ռուսաստանը ցանկանում է մասնակցել TRIPP նախագծին. Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի խոսքով՝ Ռուսաստանը տնտեսական ճակատում կապեր է պահպանում հայ գոր...
Մկրտիչ սրբազանի կալանքը երկարացվեց. վերացվեցին բոլոր տեսակի սահմանափակումները
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքը երկարացվել է մեկ ամսով, իսկ նրա նկատմամբ կիրառված բոլոր տեսակի սահմանափ...