Քաղաքականություն

Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկը՝ Թրամփի սեղանին․ The New York Times

Ofelya 3,540 դիտում
Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկը՝ Թրամփի սեղանին․ The New York Times

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների տարբերակներ, այդ թվում՝ ամերիկյան զինված ուժերի սահմանափակ ներխուժումներ երկրի տարածք։ Այդ մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։


Ըստ հրապարակման՝ վերջին օրերին Պենտագոնը Թրամփին ներկայացրել է Իրանի դեմ գործողությունների ընդլայնված ցանկ, որը ներառում է հարվածներ միջուկային և հրթիռային ենթակառուցվածքներին, ինչպես նաև օպերացիաներ, որոնք ուղղված են երկրի բարձրագույն ղեկավարության դիրքերի թուլացմանը։ Նշվում է, որ այդ առաջարկները գերազանցում են նախկինում քննարկված տարբերակների շրջանակը և ներառում են նաև ամերիկյան հատուկ ստորաբաժանումների հնարավոր գործողություններ Իրանի տարածքում։


Թերթի տվյալներով՝ Թրամփը Թեհրանից պահանջում է լրացուցիչ քայլեր՝ միջուկային ծրագրի կրճատման և այն զինված խմբավորումների աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ, որոնք, Վաշինգտոնի գնահատմամբ, ապակայունացնում են Մերձավոր Արևելքը և սպառնում Իսրայելի անվտանգությանը։ Սպիտակ տանը քննարկվում է նաև նախկինում հնչեցված ուժի կիրառման սպառնալիքների իրագործման նպատակահարմարությունը, ինչպես նաև Իրանում իշխանափոխության հարցը։


Միևնույն ժամանակ աղբյուրները նշում են, որ Թրամփը դեռ չի տվել ռազմական գործողության վերջնական թույլտվություն և չի ընտրել առաջարկված սցենարներից որևէ մեկը։ Սպիտակ տան ներկայացուցիչների խոսքով՝ նախագահը շարունակում է բաց մնալ դիվանագիտական լուծման համար, իսկ ռազմական ճնշման ցուցադրումը հիմնականում նպատակ ունի Թեհրանին մղել բանակցությունների։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250