ՍԱՏՄ ղեկավարը ներկայացրել է դպրոցական սննդի վերահսկման գործընթացը
Ասուլիսի ընթացքում լրագրողը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանին հարցրել է, թե 2025 թվականին քանի ստուգայց է իրականացվել դպրոցների բուֆետներում, ինչ խախտումներ են արձանագրվել և ինչ միջոցներ են ձեռնարկվել։
Ի պատասխան Պետրոսյանը նշել է, որ դպրոցներում գործում է ծրագիր, որի շրջանակում սնունդը տրամադրվում է պետական միջոցներով՝ գնումների միջոցով, իսկ դպրոցների մեծ մասում գործում են, ինչպես ինքն ասաց, անհատական խոհանոցներ։
Ճշտող հարցին՝ արդյոք տեսչական մարմինը ստուգում է դպրոցներում վաճառվող սնունդը, ՍԱՏՄ ղեկավարը պատասխանել է, որ ստուգումները իրականացվում են, սակայն չի կարող այս պահին նշել դրանց ճշգրիտ թիվը։ Նրա խոսքով՝ եթե եղել են կասեցումներ և տուգանքներ, ապա ստուգումների քանակը մեծ է եղել։
Պետրոսյանը նշել է, որ ծրագրի շրջանակում պետական գնումներով ապահովված սնունդը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է, իսկ մասնավոր հատվածում ստուգումներ իրականացվում են բողոքների առկայության դեպքում։ Նա ընդգծել է, որ ներկայումս տեսչական մարմինը օրենքով լիազորված չէ առանց հիմքի դպրոց մտնել և բուֆետը ստուգել։
Միևնույն ժամանակ ՍԱՏՄ ղեկավարը հայտնել է, որ նախատեսվում է այս տարի ավարտել նախագիծը, որի համաձայն արագ արձագանքման բաժնի տեսուչները կկարողանան վկայական ներկայացնելով իրականացնել ստուգումներ։
Նմանատիպ հոդվածներ
ՄՌՏ-ի փոխհատուցման համար գործում են դեպքերի սահմանափակումներ. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության փաթեթում տարվա առավելագույն շեմ չկա, այսինքն՝ մեկ անձի վրա տարվա ընթացքում ծախսվող գումարի հ...
Ինչպես են Երևանում իրականացվել հունվարի 23-ի ձյան մաքրման աշխատանքները. Արեյանը մանրամասնել է
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մանրամասնել է հունվարի 23-ին մայրաքաղաքում իրականացված ինտենսիվ ձյան մաքրման ա...
ՆԳ նախարարը` 2025 թվականին կատարված սպանությունների մասին
Ներքին գործերի նախարարության 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում նախարար Արփինե Սարգսյանը հայտ...
Երբ և ինչպես կարելի է դառնալ առողջության համապարփակ ապահովագրության շահառու
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է, թե որ դեպքերում և ինչ կարգով կարող է փոխվել առողջության համապ...