Զելենսկին առաջարկով դիմել է Պուտինին․ հանդիպումն անհնար է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի պատրաստվում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում։ Նրա խոսքով՝ նման առաջարկի պատասխանն արդեն տվել է՝ հրապարակային կերպով հրավիրելով ռուսաստանցի առաջնորդին Կիև։
Զելենսկին նշել է, որ պատրաստ է ընդունել Պուտինին Ուկրաինայի մայրաքաղաքում՝ ընդգծելով, որ ինքը բաց է ուղիղ հանդիպման համար։ Միաժամանակ նա հավելել է, որ եթե կողմերից մեկը իրականում չի ցանկանում բանակցություններ, բայց տարբեր պատճառներով չի կարող դա բացահայտ ասել, ապա կարող են հնչել առաջարկներ, որոնք փաստացի չեն ենթադրում հանդիպման անցկացում։
2025 թվականի սեպտեմբերին Չինաստան կատարած այցի ընթացքում Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հրավիրում է Զելենսկուն Մոսկվա՝ նշելով, որ նման հանդիպման մասին իրեն խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այդ ժամանակ Պուտինը ընդգծել էր, որ եթե ուկրաինական կողմը պատրաստ է գալ Մոսկվա, հանդիպումը հնարավոր կլինի կազմակերպել։
Ուկրաինայի նախագահը արձագանքելով այդ հայտարարությանը նշել էր, որ Մոսկվա հրավիրելը կարող է վկայել Կրեմլի կողմից իրական հանդիպման պատրաստակամության բացակայության մասին, սակայն միևնույն ժամանակ ընդգծել էր, որ Ռուսաստանի կողմից հանդիպման թեմայի բարձրացումն ինքնին արդեն դրական ազդակ է։ Կրեմլում ավելի ուշ հայտնել էին, որ հնարավոր բանակցությունները պետք է նախապես մանրակրկիտ պատրաստվեն փորձագիտական մակարդակում։
Նմանատիպ հոդվածներ
Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազոր...
ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է
Պաշտպանության Նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվե...
290 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր Ուկրաինային՝ Շվեդիայի և Դանիայի մասնակցությամբ
Շվեդիան և Դանիան համատեղ Ուկրաինային կմատակարարեն Tridon հակաօդային պաշտպանության համակարգեր։ Reuters-ը, հայտնում է, որ...
Մաքսատուրքի վերադարձ՝ 61 էլեկտրաշարժիչով մեքենա կօգտվի սակագնային արտոնությունից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի հ...