Բոսֆորում հայտնաբերվել է մեկ տարի առաջ լողի ժամանակ անհետացած ռուս լողորդի դին
Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ ռուս լողորդ Նիկոլայ Սվեչնիկովի մարմինը երեկ հայտնաբերվել է Բոսֆորի նեղուցում, հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը։
«Ստամբուլի դատաբժշկական ինստիտուտի դիահերձարանում անցկացված դատաբժշկական փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ մարմինը պատկանում է ռուս լողորդին», - հաղորդել է հեռուստաալիքը։
Նախկինում հաղորդվել էր, որ տղամարդու մարմնի վրա եղած դաջվածքները համապատասխանում են Սվեչնիկովի դաջվածքներին։ «Դաջվածքների հիման վրա մենք 80%-ով վստահ ենք, որ դա նա է», - ասել է լողորդի մայրը՝ Գալինա Սվեչնիկովան։
Դիակը հայտնաբերվել է հունվարի 20-ին Թուրքիայի ծովային ոստիկանության կողմից։
Նիկոլայ Սվեչնիկովը անհետ կորել է 2025 թվականի օգոստոսի 24-ին՝ Բոսֆորի միջազգային լողի ժամանակ։ Նա չի ներկայացել վերջնագծին։ Նրա որոնումները, որոնց մասնակցել են ջրասուզորդներ, անհաջող են եղել։
Նմանատիպ հոդվածներ
Անձեռոցիկի արտադրամասի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասի պահեստում բռնկված հրդեհը ժամը 23։10-ին մեկուսացվել է։ Այդ մասին հայտնում ե...
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իՎիրավորվել է 73 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։Եվս 170 մարդ,...
Ինդոնեզիայում 11 ուղևորով անհետացել է հետախուզական ինքնաթիռ
Ինդոնեզացի փրկարարները որոնում են 11 մարդու հետ անհետացած ATR 42-500 ձկնորսական հետախուզական ինքնաթիռը։Ինդոնեզիայի օդայի...
Ավտովթար` Գեղարքունիքում. նախաձեռնվել է քրեական վարույթ
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։Ժամը 10:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Ագետափ ավտոճանապար...