ԵՄ-ն լուրջ սխալ է թույլ տվել. Աբբաս Արաղչի
Մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները տեղի են ունենում տարածաշրջանից դուրս գտնվող որոշակի ուժերի ապօրինի միջամտությունների արդյունքում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ։
«Իսրայելի ռեժիմը փորձում է թուլացնել տարածաշրջանի երկրները՝ տարբեր սխեմաների միջոցով։ Իսրայելական ռեժիմի պատերազմ հրահրելու մտադրությունն ու ցանկությունը երբեք չեն նվազել։ Մեր անցյալի փորձը մշտապես ցույց է տվել, որ ԱՄՆ-ն երբեք հավատարիմ չի եղել և բարի կամքով չի գործել։ Այնուամենայնիվ, Իրանը շարունակում է պատրաստ լինել բոլոր դիվանագիտական գործընթացներին։ Մենք կողմ ենք բանակցային գործընթացի, որը կլինի օրինական, ռացիոնալ, արդար և կհարգի մեր օրինական իրավունքները։ Նրանք պետք է մի կողմ դնեն իրենց սպառնալիքները», - ասել է Արաղչին։
Նա նշել է, որ Իրանը աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը և կոչ է արել դադարեցնել սիոնիստական ռեժիմի օկուպացիան։
«Ռազմական հարձակումը տարբերակ չէ։ ԱՄՆ-ն անցյալ տարվա հունիսին ռազմական հարված հասցրեց և չկարողացավ հասնել իր նպատակներից որևէ մեկին։ Նրանք բազմիցս խնդրել են մեզ հետ բանակցություններ վարել տարբեր միջնորդների միջոցով և շարունակում են այդ խնդրանքները», - հայտարարել է Իրանի արտգործնախարարը։
Արաղչիի խոսքով՝ եթե Հեղափոխական պահապանների կորպուսը չլիներ, Եվրոպան չէր կարողանա պայքարել ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ, և այսօր այդ պայքարը կտեղափոխվեր Եվրոպայի փողոցներ։
«Եվրոպացիները չեն գնահատում այն, ինչ արվել է իրենց համար։ Հեղափոխական պահապանները փրկեցին աշխարհը խոշոր ահաբեկչական կազմակերպությունից։ ԵՄ-ն լուրջ սխալ է թույլ տվել, և կարծում եմ, որ շուտով կհասկանա այդ սխալը», - ընդգծել է Արաղչին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի ԱԳՆ-ից զգուշացրել են Հայաստանին
Եվրոպական միության հետ Հայաստանի արագացված մերձեցումը բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշնակցային...
Մասլեննիկովը՝ Հայաստանից ԵՄ-ի հնարավոր պահանջների մասին
Եվրամիության ղեկավարությունը որոշ փուլում կպահանջի Հայաստանի լիակատար քաղաքական համերաշխություն, այդ թվում՝ Բրյուսելի հա...
Ռուսաստանը ցանկանում է մասնակցել TRIPP նախագծին. Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի խոսքով՝ Ռուսաստանը տնտեսական ճակատում կապեր է պահպանում հայ գոր...
Փաշինյանը՝ երկաթուղիների գործարկման շուրջ ՌԴ-ին դիմելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկաթուղիների գործարկման հարցով Հայաստանը գրավոր դիմել է ՌԴ-ին։ Նրա խոսքով՝ Հա...