ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ՝ «Ուրարտու-2» տնտեսական ապրանքների խանութում. ժամանել են մեծ թվով հրշեջներ
Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչարի փողոցի թիվ 4 հասցեում գործող «Ուրարտու-2» տնտեսական ապրանքների խանութում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 3, թիվ 8 հրեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան:
Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով են կանխել կրակի տարածումը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Քաղաքացիների ու հրշեջների աշխատանքի արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը առաջին հարկի խանութ և 2-րդ հարկի ՝«Վլադ Ֆիթնես» մարզասրահ:


Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ոս...
Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի, հրդեհի դեպքով կան ձերբակալվածներ
Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ։ Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի...
16 զոհ․ ԱԻՆ-ը հրապարակել է անհետ կորածների, զոհերից մի քանիսի անունները
Օգոստոսի 16-ին, ժամը 08։12-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։Որոնողափրկարարական...
ԱԻՆ-ը հայտնել է զոհերից մի քանիսի անունները
Ժամը 12:20-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում կա 8 անհետ կորած, 16 մահացած քաղաքացի։ Հայտնում է ԱԻՆ խոսնա...