Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Գնունյանց փողոցում ավտոմեքենաներ են բախվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրից 2 հոգու հրազենային վնասվածքներով Վաղարշապատի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ «յաշիկ», որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու փորձաքրեագետները ու մինչ նրանք դեպքի վայրում զննություն էին կատարում, Վաղարշապատի ոստիկանները ՝ բաժնի պետի և օպերգծով տեղակալի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ «յաշիկի» վրա կրակոցներ են արձակել Էջմիածին քաղաքի Աբովյան փողոցում ու «յաշիկի» վարորդը վիրավոր վիճակում մեքենան վարել է դեպի հիվանդանոցի ուղղությամբ, որտեղ էլ տեղի է ունեցել վթարը:
Դեպքի վայրում «յաշիկի» մոտ հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակ, իսկ ավտոմեքենայի մեջ՝ արնանման հետքեր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև մահացածի, վիրավորի և վթարված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածի հայրը ոստիկանության նախկին աշխատակից է եղել:
Նմանատիպ հոդվածներ
16 զոհ․ ԱԻՆ-ը հրապարակել է անհետ կորածների, զոհերից մի քանիսի անունները
Օգոստոսի 16-ին, ժամը 08։12-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։Որոնողափրկարարական...
ԱԻՆ-ը հայտնել է զոհերից մի քանիսի անունները
Ժամը 12:20-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում կա 8 անհետ կորած, 16 մահացած քաղաքացի։ Հայտնում է ԱԻՆ խոսնա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ՝ «Ուրարտու-2» տնտեսական ապրանքների խանութում. ժամանել են մեծ թվով հրշեջներ
Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարությա...
Լրտեսություն և պետական դավաճանություն. ԱԱԾ նոր բացահայտումը
ՀՀ դատախազության և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ակտիվ համագործակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փ...