Անձնական օգնականի ծառայություններ` հաշմանդամություն ունեցող առավել կարիքավոր անձանց համար. կառավարությունը որոշում ընդունեց
Այսօր ՀՀ կառավարության նիստում որոշում ընդունվեց, որ հաշմանդամություն ունեցող առավել կարիքավոր անձինք կկարողանան օգտվել անձնական օգնականի ծառայություններից։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն ասաց, որ անձնական օգնական կարող են ստանալ հենաշարժողական, տեսողական ու հոգեկան-մտավոր խնդիրներ ունեցող, ֆուկցիոնալության խոր սահմանափակում ունեցող անձինք, որոնց ընտանիքները հաշվառված են ընտանեկան նպաստի համակարգում։
«Այս պահին սահմանված է 10-ից բարձր անապահովության միավորը։ Սա կարող է վերանայվել, հատկապես անապահովության համակարգի վերանայման դեպքում»,- ասաց փոխնախարարը։
«Անձնական օգնական կարող է լինել նաև ընտանիքի անդամը։ Սա շատ կարևոր է հատկապես այն դեպքերում, երբ հաշմանդամություն ունեցող անձն ունի 10 ժամից ավելի ծառայություն ստանալու կարիք»,- ասաց նա։
Անձնական օգնականի պարտականությունների մեջ է մտնում ոչ միայն անձի խնամքը, ուղեկցումը, այլև բնակության վայրի մաքրությունը, սննդի ու դեղորայքի գնումները։
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2024թ-ի հունվարի 1-ից, բայց 2023թ-ին կիրականացվի փորձնական ծրագիր, որի արդյունքներով ընդունված կարգի մեջ շտկումներ կիրականացվեն։
Նախնական հաշվարկով` անձնական օգնականի ծառայության մատուցման համար կպահանջվի 5 186 160 000 դրամ։ Հաշվարկը կատարվել է ժամավճարի սկզբունքով՝ 1 ժամվա համար 1050 ՀՀ դրամ։
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Ապարանի աղմկահարույց կրակոցներից վիրավորում ստացած երիտասարդը
Մահացել է Ապարանի աղմկահարույց կրակոցներից վիրավորում ստացած և «Արմենիա» ԲԿ տեղափոխված Սամվել Սանդրոյանը։ Տեղեկությունը...
«Խնդիրը կլուծվի». Արագածոտնի մի քանի գյուղերի հոսանքազրկման պատճառներից է խոսել մարզպետարանը
Արագածավան համայնքի մի քանի գյուղերի հոսանքազրկման պատճառը հաճախակի տեղի ունեցող քամիներն ու կարկուտն են։ Այս մասին NEWS...
Ով է քնած ժամանակ հանկարծամահ եղած եռամսյա վարժական հավաքի մասնակիցը. մանրամասներ
Քնած ժամանակ հանկարծամահ եղած եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային 44-ամյա Ատոմ Հարությունյանը Լոռո...
Մանրամասներ` երեկ վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի վերաբեյալ
Արցախում վիրավորում ստացած զինծառայողները հիմնականում բեկորային վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային...