Ով է քնած ժամանակ հանկարծամահ եղած եռամսյա վարժական հավաքի մասնակիցը. մանրամասներ
Քնած ժամանակ հանկարծամահ եղած եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային 44-ամյա Ատոմ Հարությունյանը Լոռու մարզի Կուրթան գյուղից էր։
Նա ուներ երեք զավակ՝ երկու դուստր եւ մեկ որդի։
«Ավագ դուստրը մոտ 23 տարեկան էր, որքան գիտեմ՝ ուսանող է։ Երկու երեխաներն անչափահաս են, դպրոց են հաճախում։ Ինքն ապրում էր կնոջ, երեխաների եւ մոր հետ։ Շատ հանգիստ ու լավ ընտանիք են։ Ատոմը հիմնականում հողագործությամբ էր զբաղվում»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ատոմ Հարությունյանի համագյուղացին։
Համագյուղացու փոխանցմամբ՝ զորավարժություններն անցկացնելու նպատակով Ատոմ Հարությունյանին ուղեւորել էին Վարդենիս։
«Ես գիտեմ, որ ինքն առողջական խնդիրներ չի ունեցել, բայց չգիտեմ՝ նախքան զորավարժությունների մեկնելը բժշկական հետազոտություններ անցել է, թե՝ ոչ»,- ասաց համագյուղացին։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը (ծնվ. 1978թ.)։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ` երեկ վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի վերաբեյալ
Արցախում վիրավորում ստացած զինծառայողները հիմնականում բեկորային վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային...
Մահացել է Ապարանի աղմկահարույց կրակոցներից վիրավորում ստացած երիտասարդը
Մահացել է Ապարանի աղմկահարույց կրակոցներից վիրավորում ստացած և «Արմենիա» ԲԿ տեղափոխված Սամվել Սանդրոյանը։ Տեղեկությունը...
«Խնդիրը կլուծվի». Արագածոտնի մի քանի գյուղերի հոսանքազրկման պատճառներից է խոսել մարզպետարանը
Արագածավան համայնքի մի քանի գյուղերի հոսանքազրկման պատճառը հաճախակի տեղի ունեցող քամիներն ու կարկուտն են։ Այս մասին NEWS...
Lրտեսական ցանցում ներգրավվել են հիմնականում նախկին կամ ներկա զինվորականներ. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության և լրտեսության դ...