Հասարակություն

Մահացել է Ապարանի աղմկահարույց կրակոցներից վիրավորում ստացած երիտասարդը

Մահացել է Ապարանի աղմկահարույց կրակոցներից վիրավորում ստացած երիտասարդը
Մահացել է Ապարանի աղմկահարույց կրակոցներից վիրավորում ստացած և «Արմենիա» ԲԿ տեղափոխված Սամվել Սանդրոյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով…

Մահացել է Ապարանի աղմկահարույց կրակոցներից վիրավորում ստացած և «Արմենիա» ԲԿ տեղափոխված Սամվել Սանդրոյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։

 

«Նա այդպես էլ գիտակցության չեկավ։ Կոմայի մեջ էր»,- ասաց Կուրղինյանը։

 

Նշենք, որ նա գլխի հատվածում էր վիրավորում ստացել։ 

 

Հիշեցնենք` Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպից հետո անմիջապես լուրեր տարածվեցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար վիճաբանություն է սկսվել մի խումբ երիտասարդների և ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատների միջև:

 

Ավելի ուշ ոստիկանությունից հայտնեցին, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի։

Նմանատիպ հոդվածներ

Անձնական օգնականի ծառայություններ` հաշմանդամություն ունեցող առավել կարիքավոր անձանց համար. կառավարությունը որոշում ընդունեց

Այսօր ՀՀ կառավարության նիստում որոշում ընդունվեց, որ հաշմանդամություն ունեցող առավել կարիքավոր անձինք կկարողանան օգտվել...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250