«Խնդիրը կլուծվի». Արագածոտնի մի քանի գյուղերի հոսանքազրկման պատճառներից է խոսել մարզպետարանը
Արագածավան համայնքի մի քանի գյուղերի հոսանքազրկման պատճառը հաճախակի տեղի ունեցող քամիներն ու կարկուտն են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նանե Ավանեսյանը:
Նրա փոխանցմամբ՝ Արտենի գյուղում բողոքի հիմնական պատճառն այն է եղել, որ մարդիկ չեն իմացել, թե որն է հոսանքազրկման պատճառը:
«Բողոքողները հիմնականում պարենային խանութ ունեցողներն են: Այժմ գյուղերում իրազեկման աշխատանքներ են կատարվում: Խնդիրը ծագելու պահից համապատասխան աշխատանքներ են տարվում դրան լուծում տալու համար: Համայնքապետի փոխանցմամբ՝ մինչեւ այսօր երեկո խնդիրը կլուծվի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ արդեն 3-րդ օրն է, ինչ Արագածոտնի մարզի Արտենի, Արագածավան, Լուսակն, Արգինա, ինչպես նաեւ Թուրքիայի հետ պետական սահմանի մի քանի ուղեկալներ հոսանքազրկված են:
Հոսանքազրկումը հարուցել էր Արտենիի բնակիչների բողոքը: Գյուղացիները հավաքվել էին գյուղի կենտրոնական փողոցում՝ պարզելու, թե ինչ են մտածում ՀՀ կառավարությունում ու Արագածոտնի մարզպետարանում, որպեսզի պարտավորեցնեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը կարճ ժամանակում լուծել խնդիրը։
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Ապարանի աղմկահարույց կրակոցներից վիրավորում ստացած երիտասարդը
Մահացել է Ապարանի աղմկահարույց կրակոցներից վիրավորում ստացած և «Արմենիա» ԲԿ տեղափոխված Սամվել Սանդրոյանը։ Տեղեկությունը...
Ով է քնած ժամանակ հանկարծամահ եղած եռամսյա վարժական հավաքի մասնակիցը. մանրամասներ
Քնած ժամանակ հանկարծամահ եղած եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային 44-ամյա Ատոմ Հարությունյանը Լոռո...
Մանրամասներ` երեկ վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի վերաբեյալ
Արցախում վիրավորում ստացած զինծառայողները հիմնականում բեկորային վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային...
Lրտեսական ցանցում ներգրավվել են հիմնականում նախկին կամ ներկա զինվորականներ. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության և լրտեսության դ...