Հասարակություն

Մանրամասներ` երեկ վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի վերաբեյալ

Մանրամասներ` երեկ վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի վերաբեյալ
Արցախում վիրավորում ստացած զինծառայողները հիմնականում բեկորային վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Արցախի առողջապահության նախարարության լրատվական…

Արցախում վիրավորում ստացած զինծառայողները հիմնականում բեկորային վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Արցախի առողջապահության նախարարության լրատվական բաժնից։

 

«Վիրավորում ստացածների թիվը նույնն է` 19 զինծառայող, որոնցից երկուսը ծանր վիճակում են, մեկը` ծայրահեղ ծանր։ Մյուս վիրավորների վիճակը բժիշկները գնահատում են միջին և թեթև ծանրության։ Զինվորները հիմնականում բեկորային վնասվածքներ են ստացել ԱԹՍ-ի հարվածներից»,- ասացին լրատվականից։

 

Միաժամանակ լրատվականին հայտնեցին նաև, որ վիրավորներից ոմանց Հայաստան են տեղափոխել, սակայն ստույգ թիվ նշել չեն կարող, քանի որ այդ թիվը ժամերի ընթացքում կարող է կրկին փոխվել։ Վիրավորում ստացած տղաները նաև վիրահատական միջամտության են ենթարկվել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250