ՏԵՍԱՆՅՈՒԹ. 19-ամյա ռուս ըմբիշը ընկել է 2500 մետր բարձրությունից
Ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի բրոնզե մեդալակիր, 19-ամյա Ահմեդ Ժիլետեժևը մահացել է՝ ընկնելով կիրճը: Այս մասին հայտնում է Resadovka-ն:
Ռուսաստանի բրոնզե մեդալակիր և Սանկտ Պետերբուրգի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Ախմեդ Ժիլետեժևը գտնվել է Էլբրուսի մարզում ուսումնամարզական հավաքում և օրերս մի խումբ զբոսաշրջիկների հետ արշավի է գնացել՝ որոշելով բարձրանալ Բուկա-Բաշի լեռը: Հաղորդվում է, որ այս գիշեր մարզիկը ընկել է լեռնային կիրճը` 2500 մետր բարձրությունից: Փրկարարները նրա դին հայտնաբերել են այսօր կեսօրին։
Սանկտ Պետերբուրգի ըմբշամարտի ֆեդերացիան հաստատել է Ժիլետեժևի մահը։