Լուրերը մեկ տողով. Ֆինանսների նախարարը՝ թոշակների մասին, օրենսդրական փոփոխություններ և միջազգային զարգացումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:
▪️ Կառավարությունը որոշումը՝է կենսաթոշակները բարձրացնել 10 հազար դրամով՝ ֆինանսավորումը գնահատված է և ֆիսկալ ռիսկեր չեն տեսնում։ Ֆինանսների նախարարը վստահեցնում է, որ որոշումը հիմնված է վերլուծությունների վրա և ունի բյուջետային ապահովվածություն։
▪️ Տնտեսական մրցակցության և սպառողների իրավունքների ոլորտում նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ՝ օրենքները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով։ Նոր կարգավորումները վերաբերում են անարդար պայմաններին և մոլորեցնող գովազդին։
▪️ Կանադայի վարչապետը պաշտոնական այցով մեկնում է Հնդկաստան, նաև Ավստրալիա և Ճապոնիա՝ նպատակ ունենալով ամրապնդել հարաբերությունները և նվազեցնել կախվածությունը ԱՄՆ-ից։
▪️ Պենտագոնը ծրագրում է արհեստական բանականության գործիքներով բացահայտել Չինաստանի ենթակառուցվածքների խոցելիությունները՝ հնարավոր հակամարտության դեպքում օգտագործելու համար։
▪️ Ժնևում անցկացված հանդիպումներից հետո հայտարարվել է, որ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը կարող է կայանալ Աբու Դաբիում։
Նմանատիպ հոդվածներ
Լուրերը մեկ տողով. ԱԹՍ հարվածներ՝ Վրաստանին, սահմանային լուրեր և Փաշինյանի հայտարարությունները
• Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ իրանական անօդաչու սարքերը հարվածել են Վրաստանում գտնվող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամ...
Լուրերը մեկ տողով. ՀՀ–Իրան մայրուղու փակում, հարկային փոփոխություններ, Կանադայի կոչը՝ Իրանում իր քաղաքացիներին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:▪️ Հայաստան–Իրան մայրուղու Սիսիանի «Զանգեր» հատվածից մինչև Գորայք ճանապարհը փ...
Լուրերը մեկ տողով. Վարչապետի ամուսնալուծություն, զինծառայողի մահ, միջազգային բանակցություններ և փակ ճանապարհներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային• Վարչապետի և Աննա Հակոբյանի ամուսնությունը ավարտվել է․ Աննա Հակոբյանը լքում է...
Լուրերը մեկ տողով. Ավիահարվածներ Աֆղանստանում, լարվածություն տարածաշրջանում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:▪️ Հանրապետությունում բոլոր միջպետական և հանրապետական ճանապարհները բաց են, բա...