«Իմ Ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»․ Հայրը տանից գումար էր գողացել և փախել․ հարուցվել է քրվարույթ
Oրեր առաջ հայտնել էինք, որ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանի բնակիչ 38-ամյա Արտակ Կ․-ի տանից կատարվել է գողություն, իսկ կատարողը նրա 64-ամյա հայրն է, ով գողացել է բնակարանում պահած 42 մլն ՀՀ դրամ գումարը և տանից դուրս է եկել անցած տարվա դեկտեմբերի 30-ին և այլևս չի վերադարձել, բայց թողել է նամակ՝ «Ես իմ Ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»։
Հավելենք՝ SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ Երևանի քրեական ոստիկաններին որդին հայտնել է, որ հայրը իրենց տանից գաղտնի հափշտակել է 42 մլն դրամ գումար և տանից գնացել է և կապ չի հաստատում իրենց հետ։
Auroranews.am-ը կապ հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի հետ, մեզ հայտնեցին, որ․
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (գողությունը՝առանձնապես խոշոր չափերով)։ Կատարվում է նախաքննություն»,- նշվեց գերատեսչության կողմից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևան-Սևան ավտոճանապարհին արտակարգ իրավիճակ է ստեղծվել
Երեւան-Սևան ճանապարհին արտակարգ իրավիճակ է ստեղծվել։ NEWS.am–ը հաղորդում է, որ բեռնատարը փակել է ճանապարհը, ինչի հետևանք...
Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ և զոհ
Փետրվարի 25-ին՝ ժամը 00։27-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապար...
Իրավիճակով պայմանավորված՝ չեղարկվել են մի շարք չվերթեր
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքից տեղեկանում ենք, որ Իրանից, ԱՄԷ-ից և Իսրայելից դեպի Երևան 6 չվերթ է չեղարկվել։...
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ․ ՔԿ
Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի ն...