Միանալ իրական ընդդիմությանը. «Հայրենիք» կուսակցություն
«Հայրենիք» կուսակցության գործադիր մարմինը, փետրվարի 26-ի նիստում, բազմակողմանիորեն քննարկեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, առկա ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև նախընտրական փուլին բնորոշ զարգացումները։
Արձանագրելով.
1) Իշխանափոխությունը գերակա առաջնահերթություն է, որը բխում է պետության ռազմավարական նպատակներից, իսկ դրա հիմնավորումներն ու պատճառները տարիներ շարունակ ներկայացվել են։
2) Ներքաղաքական սուր լարվածությունը շարունակվում է պահպանվել։
3) Քաղաքական դաշտը շարունակում է բևեռացված մնալ՝ առանց իրական համախմբող պետական գաղափարախոսության և արժեքային հստակ առանցքի։
4) Պետական ինստիտուտների նկատմամբ իրավական և բարոյական պատասխանատվության մեխանիզմները գործնականում չեն ապահովում արդյունավետ հակակշիռներ և վերահսկողություն։
5) Քաղաքական գործընթացները շարունակում են կառուցվել ոչ ինստիտուցիոնալ տրամաբանությամբ, ինչն արգելակում է կայուն պետական զարգացման հնարավորությունը։
6) «Հայրենիք» կուսակցության գաղափարական հիմքերը, ծրագրային առաջնահերթությունները և Հայաստանի ապագայի վերաբերյալ ռազմավարական պատկերացումները տարբերվում են քաղաքական դաշտում գործող մյուս ուժերի մոտեցումներից, ինչի արդյունքում դաշինքի ձևավորումը դառնում է ոչ իրատեսական։
7) Ընդդիմադիր դաշտից ընտրությունների մասնակից ուժերի քանակի մեծացումը կարող է առաջացնել ընտրողների քվեների մասնատում և քաղաքական ռեսուրսների բաշխման անարդյունավետություն, ինչը վերոնշյալ պայմաններում կարող է բացասաբար անդրադառնալ սպասվող ընտրական գործընթացների արդյունքների վրա։
Ամփոփելով արձանագրվածը, մի կողմից նպատակ ունենալով հնարավորին նպաստել ընդդիմադիր ձայների համախմբմանը, և մյուս կողմից չգնալ գաղափարական հիմք չունեցող, արհեստական դաշինքների և/կամ միավորումների ձևավորման ճանապարհով՝ Կուսակցության գործադիր մարմինը որոշեց․
1. չմասնակցել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին,
2. հորդորել կուսակցության անդամներին, համակիրներին և աջակիցներին առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը տալ իրական ընդդիմադիր ուժերից ցանկացածին՝ ըստ սեփական նախընտրության,
3. հետևողականորեն շարունակել «Հայրենիք» կուսակցության զարգացման գործընթացը՝ կուսակցաշինության բոլոր ուղղություններով։
Միաժամանակ հայտնում ենք, որ սույն որոշման հետ կապված հարցերին անհրաժեշտության դեպքում կանդրադառնանք ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո՝ ելնելով այն պատասխանատվությունից, որ մինչև ընտրությունները որևէ կերպ չստեղծվի պայման կամ հնարավորություն, որը կարող է վնասել իրական ընդդիմադիր ուժերին։
«Հայրենիք» Կուսակցություն
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե մեր դեմ օգտագործվեն ձեր բազաները, հարվածելու ենք դրանց. Իրանը՝ Մերձավոր Արևելքի երկրներին
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին X սոցցանցում հայտնել է, որ Թեհրանը շարունակելու է գրոհել Մեր...
Խամենեիի սպանությունը բացահայտ պատերազմ է մուսուլմանների դեմ. Իրանի նախագահ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը պատերազմի հայտարարում է ողջ իսլամական աշխարհին: Այս մասին մարտի 1-ին...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...