Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ և զոհ
Փետրվարի 25-ին՝ ժամը 00։27-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է ծառին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին․ վարորդը մահացել է։
Փրկարարները երկու ուղևորի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետև վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայի տակից և մոտեցրել դիատար մեքենային։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևան-Սևան ավտոճանապարհին արտակարգ իրավիճակ է ստեղծվել
Երեւան-Սևան ճանապարհին արտակարգ իրավիճակ է ստեղծվել։ NEWS.am–ը հաղորդում է, որ բեռնատարը փակել է ճանապարհը, ինչի հետևանք...
«Իմ Ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»․ Հայրը տանից գումար էր գողացել և փախել․ հարուցվել է քրվարույթ
Oրեր առաջ հայտնել էինք, որ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ո...
Իրավիճակով պայմանավորված՝ չեղարկվել են մի շարք չվերթեր
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքից տեղեկանում ենք, որ Իրանից, ԱՄԷ-ից և Իսրայելից դեպի Երևան 6 չվերթ է չեղարկվել։...
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ․ ՔԿ
Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի ն...