Հակակոռպուցիոնի արձագանքը. Արփինե Հովհաննիսյանի դիտարկման հետքերով
Արփինե Հովհաննիսյանի այս դիտարկումներին հաջորդեցին բավական ուշագրավ զարգացումներ: Այսօր առավոտյան իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն իր տասուղերձում մասնավորապես հայտարարել էր. «Դատելով երեկվա Հակակոռուպցիոն կոմիտեի և լրագրողների միջև տեղի ունեցած հարցուպատասխանից, չի բացառվում, որ ես քրեական պատասխանատվության ենթարկվեմ որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն»: Նախօրեին «Իմ քայլը» հիմնադրամը հայտարարել էր անգլերենի ուսուցման անվճար դասընթացների մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն էլ պատասխանելով լրագրողի հարցին հայտարարել էր, որ այս կերպ չի խախտվել քրեորեն պատժելի արարք համարվող բարեգործության արգելքը։
Այսօր արդեն Auroranews-ի հարցմանն ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեն հայտներ էլ, որ «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանն առնչվող վարույթ չկա:
Հավելենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման պահից մինչև արդյունքների ամփոփումը թեկնածուներին, կուսակցություններին և նրանց ներկայացուցիչներին ընտրողներին կամ հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, ապրանք, արժեթուղթ կամ ծառայություններ տրամադրելու, ինչպես նաև բարեգործությունը քարոզչության հետ զուգակցելու համար։ Օրենքը նախատեսում է 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկում։
Նշենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն արդեն իսկ ստորագրել է հրամանագիր, ըստ որի Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026 թվականի հունիսի 7-ին:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել
Ժամանակակից աշխարհը սահում է քաոսի մի շրջանի մեջ, որտեղ այսպես կոչված ուժն է տիրում, ասել է Թուրքիայի նախագահը: «Մեր աշխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանվում են մոլորեցնող գովազդի չափանիշներ․ Պապոյան
Սահմանվում են մոլորեցնող գովազդի չափանիշները և այն դեպքերը, երբ համեմատական գովազդը թույլատրելի է։ Օրինակ՝ եթե գովազդվու...
Ավելի շատ դառնություն եմ պատճառել. Փաշինյանն արձագանքել է Աննա Հակոբյանի որոշմանը
Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջին 30 տարո...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...