Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնարավորինս պարզեցնելն է:
Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Արթուր Ալեքսանյանը՝ անդրադառնալով հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների նոր տեսակներ ու շեմեր սահմանելու մասին որոշմանը:
«Եթե ոչ առևտրային կազմակեպությունից անձը ստացել է 500 հազար դրամ, նույնիսկ եթե 1 ամսվա ընթացքում ստացել է 3 անգամ, դա կարող է չհայտարարագրվել, որովհետև մեկանգամյա գործարքի արժեքը չի գերազանցել 1 մլն դրամը:
Բայց եթե, օրինակ, ամբողջ տարվա ընթացքում մեկանգամյա գործարքով ստացված եկամուտները գերազանցել են 1 մլն դրամը, դա արդեն իսկ հայտարարագրման ենթակա է:
Նաև կարիք չկա քաղաքացիներին տվյալ եկամուտների մասով հաշվառում վարել, որ արդյոք ամբողջ տարվա ընթացքում եկամուտների հանրագումարը գերազանցե՞լ է 1 մլն դրամը, թե՞ չէ:
Ուղղակի պետք է նայել, որ եթե տվյալ գործարքը 1 մլն դրամը գերազանցել է, ապա հայտարարագրման ենթակա կլինի, եթե՝ ոչ, ապա՝ ոչ»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Արթուր Ալեքսանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Խուդաթյանը՝ ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է․ «Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխո...