Լուրերը մեկ տողով. ՀՀ–Իրան մայրուղու փակում, հարկային փոփոխություններ, Կանադայի կոչը՝ Իրանում իր քաղաքացիներին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:
▪️ Հայաստան–Իրան մայրուղու Սիսիանի «Զանգեր» հատվածից մինչև Գորայք ճանապարհը փակվել է սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով։
▪️ Կառավարությունը պարզեցրել է մինչև 1 մլն դրամ փոխանցումների հայտարարագրման կարգը՝ դրանք դասելով չհայտարարագրվող եկամուտների շարքում։ Նպատակն է նվազեցնել վարչարարական բեռը քաղաքացիների համար։
▪️ Կանադան կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը:
▪️ Բրյուսելը հայտարարել է, որ պատրաստվում է Իրանի շուրջ ծրագրվող բոլոր սցենարներին։
▪️ Հունգարիան դժգոհում է «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումների դադարից։
▪️ ԱՄՆ-ում արձանագրվել է միգրացիոն նվազում, երբ մեկնածների թիվը գերազանցել է ժամանածներին։ Սա գնահատվում է որպես վերջին տասնամյակների անսովոր միտում։
▪️ Վերսկսվել են բախումները Աֆղանստան–Պակիստան սահմանին՝ հաղորդվում է ռազմական բազայի թիրախավորման մասին։
▪️ Վենեսուելան կոչ է արել ԱՄՆ-ին վերացնել պատժամիջոցներն ու դադարեցնել նավթի շրջափակումը։
Նմանատիպ հոդվածներ
Լուրերը մեկ տողով. ԱԹՍ հարվածներ՝ Վրաստանին, սահմանային լուրեր և Փաշինյանի հայտարարությունները
• Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ իրանական անօդաչու սարքերը հարվածել են Վրաստանում գտնվող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամ...
Լուրերը մեկ տողով. Վարչապետի ամուսնալուծություն, զինծառայողի մահ, միջազգային բանակցություններ և փակ ճանապարհներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային• Վարչապետի և Աննա Հակոբյանի ամուսնությունը ավարտվել է․ Աննա Հակոբյանը լքում է...
Լուրերը մեկ տողով. Ֆինանսների նախարարը՝ թոշակների մասին, օրենսդրական փոփոխություններ և միջազգային զարգացումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:▪️ Կառավարությունը որոշումը՝է կենսաթոշակները բարձրացնել 10 հազար դրամով՝ ...
Լուրերը մեկ տողով. Ավիահարվածներ Աֆղանստանում, լարվածություն տարածաշրջանում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:▪️ Հանրապետությունում բոլոր միջպետական և հանրապետական ճանապարհները բաց են, բա...