Սթիվեն Հոքինգը՝ Էփշտեյնի հովանավորած միջոցառմանը
Սթիվեն Հոքինգի ընտանիքի ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած փաստաթղթերում ընդգրկված լուսանկարում գիտնականի կողքին երևացող բիկինիով երկու կանայք եղել են նրա խնամակալները։ Այս մասին գրում է Sun պարբերականը։
Նշվում է, որ լուսանկարն արվել է 2006 թվականին Կարիբյան Սենթ Թոմաս կղզու Ritz Carlton հյուրանոցում՝ քվանտային կոսմոլոգիային նվիրված միջոցառումից հետո, որտեղ Հոքինգը ելույթ է ունեցել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել է նաև Ջեֆրի Էփշտեյնը, որը ֆինանսավորել է 21 գիտնականների ներկայությունը, այդ թվում՝ Հոքինգի այցը։
Ընտանիքի ներկայացուցչի խոսքով՝ գիտնականը խնամակալների օգնության կարիք է ունեցել՝ նրա մոտ ախտորոշված կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի պատճառով։ Նա հավելել է, որ Էփշտեյնի հետ կապի հիմքով Հոքինգի հասցեին հնչող մեղադրանքները անհիմն են։
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին հայտնել էր, որ Էփշտեյնը նամակագրության ընթացքում պնդել է, թե իր մասնավոր կղզի կատարած այցի ժամանակ Սթիվեն Հոքինգի գլուխը ամրացվել է սայլակին, որպեսզի նա կարողանա սուզանավով իջնել ջրի տակ։ 2019 թվականին Էփշտեյնին ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել անչափահասների սեքսուալ շահագործման նպատակով առևտրի համար, իսկ նույն տարվա հուլիսին նա մահացել է կալանավայրում․ քննությունը եզրակացրել է ինքնասպանություն։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե մեր դեմ օգտագործվեն ձեր բազաները, հարվածելու ենք դրանց. Իրանը՝ Մերձավոր Արևելքի երկրներին
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին X սոցցանցում հայտնել է, որ Թեհրանը շարունակելու է գրոհել Մեր...
Խամենեիի սպանությունը բացահայտ պատերազմ է մուսուլմանների դեմ. Իրանի նախագահ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը պատերազմի հայտարարում է ողջ իսլամական աշխարհին: Այս մասին մարտի 1-ին...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...