Չինաստանը կոչ է արել լքել Իրանը
Չինաստանի իշխանությունները իրենց քաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Իրան մեկնելուց, իսկ այնտեղ գտնվողներին՝ հնարավորինս շուտ լքել երկրի տարածքը։
Կոչը վերաբերում է ինչպես զբոսաշրջային, այնպես էլ այլ նպատակներով նախատեսվող ուղևորություններին։ Չինաստանի համապատասխան գերատեսչությունները հորդորել են քաղաքացիներին ուշադիր հետևել իրավիճակին և հաշվի առնել անվտանգության հետ կապված հնարավոր ռիսկերը։
Իրանում գտնվող Չինաստանի քաղաքացիներին առաջարկվել է անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ անվտանգ հեռանալու համար։ Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում նրանք կարող են կապ հաստատել դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։
Պաշտոնական հաղորդագրության մեջ հավելյալ մանրամասներ չեն ներկայացվել, սակայն ընդգծվել է, որ կոչը պայմանավորված է անվտանգության նկատառումներով։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե մեր դեմ օգտագործվեն ձեր բազաները, հարվածելու ենք դրանց. Իրանը՝ Մերձավոր Արևելքի երկրներին
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին X սոցցանցում հայտնել է, որ Թեհրանը շարունակելու է գրոհել Մեր...
Խամենեիի սպանությունը բացահայտ պատերազմ է մուսուլմանների դեմ. Իրանի նախագահ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը պատերազմի հայտարարում է ողջ իսլամական աշխարհին: Այս մասին մարտի 1-ին...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...