Լուրերը մեկ տողով. Հակակոռուպցիոնից պարզաբանում, տնային կալանք՝ վարչապետին վիրավորելու գործով

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:


▪️Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ «Իմ քայլը» հիմնադրամի հետ կապված քրեական վարույթ չկա։


▪️«TikTok»-ում վարչապետին վիրավորելու համար Հայկ Եղյանի նկատմամբ ընտրվել է տնային կալանք։


▪️«Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։


▪️Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը սկսել է տնային նմուշառման ծառայություն։


▪️ՌԴ ԱԳՆ-ն կեղծ է անվանել Հիլարի Քլինթոնի ցուցմունքները Էփշտեյնի գործով։


▪️ԱՄՆ-ն թույլատրել է Իսրայելում իր դիվանագիտական առաքելությունից ոչ հրատապ անձնակազմի մեկնումը։


▪️Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ տեղյակ չի եղել Էփշտեյնի և Մաքսվելի հանցագործություններից։


Քաղաքականություն