Բաց պատերազմ՝ Աֆղանստանի ու Պակիստանի միջև․ ռմբակոծվում է ռազմական օբյեկտներն ու «միջուկային կենտրոն»-ը
Աֆղանական ուժերը հարվածներ են հասցրել Պակիստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին, որոնցից մեկը որոշ աղբյուրներ անվանում են «միջուկային կենտրոն»։ Այս մասին հաղորդել է Ariana News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ հարվածները հասցվել են Խայբեր-Պախտունխվա նահանգի Կոկալ շրջանի ռազմական կենտրոնին, ինչպես նաև մեկ այլ ռազմավարական նշանակության օբյեկտի։
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հարյուրավոր զոհեր և վիրավորներ տեղափոխվել են Իսլամաբադի հիվանդանոցներ։
Հավելենք՝ ավելի վաղ հայտնել էինք Աֆղանստանի սահմանամերձ Նանգարհար, Նուրիստան, Կունար, Խոստ, Պակտիա և Պակտիկա նահանգներում Պակիստանի ուժերի հետ բախումների մասին։ Գիշերը Աֆղանստանի թալիբանյան իշխանությունները հայտարարել էին Դյուրանդի գծի երկայնքով պակիստանյան դիրքերին պատասխան հարված հասցնելու մասին՝ նշելով 55 պակիստանցի զինծառայողի զոհվելու մասին։
Պակիստանի վարչապետի արտաքին լրատվամիջոցների հարցերով խոսնակ Մոշարրաֆ Զայդին հայտնել է, որ զոհվել է 133 աֆղան թալիբ, ավելի քան 200-ը վիրավորվել են։ Նրա խոսքով՝ ոչնչացվել է 27 դիրք, ևս ինը՝ անցել Պակիստանի վերահսկողության տակ։ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես բաց պատերազմ։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...