ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանվում են մոլորեցնող գովազդի չափանիշներ․ Պապոյան
Սահմանվում են մոլորեցնող գովազդի չափանիշները և այն դեպքերը, երբ համեմատական գովազդը թույլատրելի է։ Օրինակ՝ եթե գովազդվում է, թե որևէ դիետիկ հաբը կօգնի 10 օրում նիհարել 10 կիլոգրամ՝ առանց գիտական հիմնավորման կամ առանց նշելու, որ արդյունքը կախված է նաև սննդակարգից ու ֆիզիկական ակտիվությունից, ապա այդ գովազդը կարող է համարվել մոլորեցնող։ Այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը
«Ինչ վերաբերում է համեմատական գովազդին, օրինակ՝ եթե նշվում է, որ որևէ ատամի մածուկը մաքրում է ատամները երկու անգամ ավելի լավ, քան մյուսները, նման պնդումը թույլատրելի է միայն այն դեպքում, եթե հիմնված է ճշգրիտ և ապացուցելի տվյալների վրա։ Հակառակ դեպքում այն նույնպես կհամարվի մոլորեցնող»,- ասել է Պապոյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...