Պակիստանի բանակը հայտարարություն է տարածել
Պակիստանի բանակը հայտնել է Աֆղանստանում հարյուրավոր թալիբների սպանության և 22 թիրախների վրա հարվածների մասին։
Պակիստանի բանակի խոսնակ Ահմեդ Չաուդհրին հայտնել է, որ Պակիստանի հարվածների հետևանքով սպանվել է 274 թալիբ և վիրավորվել ավելի քան 400-ը։ Նա նաև պնդել է, որ ոչնչացվել է 115 տանկ, զրահափոխադրիչ և հրետանի։
Ճեպազրույցի ժամանակ բանակի խոսնակը պարզաբանել է, որ Պակիստանի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Աֆղանստանի 22 շրջաններում գտնվող ռազմական թիրախներին։ Նա պնդել է, որ ոչնչացվել է առնվազն 83 դիրք, իսկ ևս 17-ը՝ գրավվել։
Միևնույն ժամանակ, Պակիստանը հաստատել է իր շարքերում կորուստների մասին. վերջին սահմանային բախումների ժամանակ զոհվել է առնվազն 12 զինծառայող, ևս 27-ը՝ վիրավորվել։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ–ից հայտնել են՝ քանի հարված են հացրել Իրանին պատերազմի սկզբից ի վեր
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր Միացյալ Նահանգները հարվածել է Իրանում ա...
Իսրայելը չի ստիպել ինձ, ես եմ դա արել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չունի նավատորմ, ռազմաօդային ուժեր և օդային պաշտպանության համակարգ, իսկ...
Պակիստանի և Աֆղանստանի միջև պատերազմ է սկսվել
Աֆղանստանի զինված ուժերը գործողություն են սկսել ի պատասխան Պակիստանի ռմբակոծությունների, հայտարարել է Խալիդ բին Վալիդի 2...
Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա. Թեհրանում պայթյուններ են
Թեհրանում պայթյուններ են գրանցվել։ Ըստ ԶԼՄ-ների՝ Իսրայելը հարվածել է Իրանին։ Հրեական օդուժն Իրանում հարվածներ է հասցրել...