Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացում անհրաժեշտ է ունենալ մեկից ավելի երաշխավորներ։ Այդ մասին նա ասել է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։
«Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության մասին շատ են խոսում, որ թող մեկից ավելի երաշխավորներ լինեն և այլն և այլն։ Իմ կարծիքով՝ սա մեր հին մտածողության արդյունք է, որովհետև մենք մոռանում ենք, որ մենք դե յուրե պարտավորությամբ արձանագրված անվտանգության երաշխավոր ենք ունեցել։
Տարածաշրջանային խնդիրների հետ առերեսվելիս մեր առաջնային ռեակցիաները մոտավորապես եղել են հետևյալը․ իսկ ո՞ւմ մենք պետք է զանգենք։ Սա եղել է մեր առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ ռեակցիան, բայց մի x պահի մենք հասկացել ենք, որ դա սխալ մոտեցում է։ Եվ քաղաքական հիմնական փոփոխությունը, որ մեզանում տեղի է ունեցել, այն է, որ մենք հասկացել ենք՝ պրոբլեմը մերն է, և մենք ենք մեր պրոբլեմի տերը։
Հետևաբար մեր հոգսն է այդ պրոբլեմը լուծելը։ Եվ մենք գնացել ենք, մեր պրոբլեմները լուծել ենք, այդ թվում՝ ինքներս մեր ցավը կրկնապատկելով, երբեմն եռապատկելով, երբեմն հնգապատկելով երբեմն տասնապատկելով, որովհետև հասկացել ենք, որ ցավը մերն է, մենք պետք է բուժենք, քանի որ այդ ցավը ուրիշին չի ցավեցնում, դա մեզ է ցավեցնում։ Եվ, հետևաբար, մեր ընկալումն այն է, որ մենք ենք մեր երաշխավորը աշխարհը և իրադրությունն ու մեր պրոբլեմն ընկալելու ընդունակությամբ և մեր պրոբլեմին լուծումներ գտնելու ընդունակությամբ»,- նշել է ՀՀ վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...
Խուդաթյանը՝ ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է․ «Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխո...