Հնդկաստանում բժշկական ինքնաթիռ է կործանվել․ բոլոր ուղևորները զոհվել են
Հնդկաստանի Ջհարքհանդ նահանգում կործանվել է Redbird Airways ավիաընկերությանը պատկանող Beechcraft C90 տեսակի բժշկական ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր յոթ անձինք։ Տեղեկությունը հաղորդել է The Hindu պարբերականը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։
Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (DGCA) հայտնել է, որ օդանավը փետրվարի 23-ին մեկնել էր Ռանչի քաղաքից դեպի Դելի։ Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ ինքնաթիռը կործանվել է Ջհարքհանդի Չատրա շրջանի Կասարիա պանչայաթ բնակավայրի տարածքում։ Օդանավում գտնվել են երկու օդաչու և հինգ ուղևոր։
Ըստ նախնական տվյալների՝ օդանավը թռիչքից անմիջապես հետո խնդրել է թույլտվություն փոխել երթուղին՝ եղանակային պայմանների պատճառով։ Կարճ ժամանակ անց կապը օդանավի հետ ընդհատվել է։ Այն Դելի էր տեղափոխում միջին տարիքի տղամարդու, որը ստացել էր ծանր այրվածքներ։
Փրկարարական ծառայությունները հայտնաբերել են կործանման վայրը։ Զոհվածների թվում են երկու օդաչուները, երկու բուժաշխատողներ, հիվանդը և նրան ուղեկցող երկու անձինք։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր պայթյուն՝ Մոսկվայում․ կան զոհեր
Մոսկվայի Սավյոլովսկի երկաթուղային կայարանի մոտ կեսգիշերին գրանցված պայթյունի հետևանքով մահացել են ոստիկանության մեկ ծառա...
Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ և զոհ
Փետրվարի 25-ին՝ ժամը 00։27-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապար...
«Իմ Ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»․ Հայրը տանից գումար էր գողացել և փախել․ հարուցվել է քրվարույթ
Oրեր առաջ հայտնել էինք, որ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ո...
1 զոհ, ծայրահեղ ծանր վիրավորներ․ նոր մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած կրակոցներից
Այսօր Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Այս մասին...