ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին հրահանգված է շտապ լքել Իսրայելը
ԱՄՆ Պետդեպարտամենտը թույլատրել է Իսրայելում գտնվող իր պետական ծառայողներին, որոնք ներգրավված չեն արտակարգ գործառույթներում, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին լքել երկիրը՝ անվտանգության նկատառումներով։ Տեղեկությունը հրապարակել է Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը։
Դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ նշվում է, որ նշված անձինք պետք է դիտարկեն երկրից դուրս գալու հնարավորությունը, քանի դեռ գործում են առևտրային չվերթներ։ Միաժամանակ ընդգծվում է, որ անվտանգության միջադեպերի դեպքում դեսպանատունը կարող է առանց նախնական ծանուցման լրացուցիչ սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել ԱՄՆ պետական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների տեղաշարժը Իսրայելի առանձին շրջաններում, Երուսաղեմի Հին քաղաքում և Հորդանան գետի Արևմտյան ափում։
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին էլեկտրոնային նամակ է ուղարկել աշխատակիցներին՝ հորդորելով ցանկության դեպքում մեկնել հնարավորինս շուտ։ Նրա խոսքով՝ առաջնահերթ նպատակն է արագորեն լքել երկիրը՝ անհրաժեշտության դեպքում ուղևորությունը շարունակելով դեպի Վաշինգտոն։
Նմանատիպ հոդվածներ
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...