Միգրացիոն պատմական ցուցանիշ ԱՄՆ-ում
2025 թվականին Միացյալ Նահանգներից մեկնածների քանակը գերազանցել է երկիր ժամանածներին՝ ապահովելով մոտ 150 հազար մարդու միգրացիոն նվազում։ Այս մասին, հղում կատարելով տարբեր երկրներից ստացված տվյալներին, հայտնում է The Wall Street Journal-ը։ Նշվում է, որ նման իրավիճակ վերջին անգամ արձանագրվել էր Մեծ ճգնաժամի տարիներին։
Դաշնային մարմինները չեն հրապարակում արտագաղթի պաշտոնական վիճակագրություն, ուստի հաշվարկները հիմնվում են ավելի քան 50 երկրներում ամերիկացիներին տրամադրված կացության թույլտվությունների, անշարժ գույքի ձեռքբերման և ուսումնական հաստատություններում գրանցումների վերաբերյալ տվյալների վրա։ 2025 թվականին ներգաղթի ծավալը նվազել է՝ 2023-ի մոտ 6 միլիոնից հասնելով 2,6–2,7 միլիոնի։ Նույն տարում գրանցվել է շուրջ 675 հազար հարկադիր արտաքսում և 2,2 միլիոն «ինքնաարտաքսում»։
Տարբեր գնահատականներով՝ արտերկրում բնակվող ԱՄՆ քաղաքացիների թիվը կազմում է 4–9 միլիոն։ Խոշոր համայնքներ ձևավորվել են Մեքսիկայում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում և եվրոպական մի շարք երկրներում։ Վերջին տարիներին Եվրոպական միության գրեթե բոլոր երկրներում ամերիկացիների մշտական բնակության ցուցանիշները հասել են ռեկորդային մակարդակի, իսկ որոշ պետություններում աճը կազմել է հարյուրավոր տոկոսներ։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ արտագաղթի պատճառների շարքում են հեռավար աշխատանքի տարածումը, ԱՄՆ-ում կյանքի թանկացումը և սոցիալական պայմանների նկատմամբ աճող դժգոհությունը։ Միաժամանակ մի շարք երկրներ հատուկ ծրագրերի միջոցով խրախուսում են ամերիկացիների տեղափոխությունը, իսկ արտագաղթին աջակցող ծառայությունների շուկան զգալի ընդլայնում է գրանցել։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե մեր դեմ օգտագործվեն ձեր բազաները, հարվածելու ենք դրանց. Իրանը՝ Մերձավոր Արևելքի երկրներին
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին X սոցցանցում հայտնել է, որ Թեհրանը շարունակելու է գրոհել Մեր...
Խամենեիի սպանությունը բացահայտ պատերազմ է մուսուլմանների դեմ. Իրանի նախագահ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը պատերազմի հայտարարում է ողջ իսլամական աշխարհին: Այս մասին մարտի 1-ին...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...