ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում 19-ամյա երիտասարդը մոտեցել է օտարերկրացիներին և զենքի սպառնալիքով գումար կորզել

Ոստիկանությունը հայտնում է, որ հուլիսի լույս 21-ի գիշերը Կենտրոնական բաժնում օտարերկրյա մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ ընկերուհու հետ Վազգեն Սարգսյան փողոցում քայլելու ժամանակ մի անծանոթ իրենց մոտենալու պահին պայուսակից հանել է զենքի նմանվող առարկա և պահանջել փող։ Ինքը տվել է իր դրամապանակը, ինչից հետո անհայտ անձը, վերցնելով մեջը եղած փողը, դրամապանակը գցել է ու փախել։

 

«Քրեական ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է ավազակությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Արմավիրի մարզում բնակվող 19-ամյա երիտասարդը հայտնաբերվել է։ Նա հուլիսի 21-ին Երևանի Արտաշիսյան փողոցում ձերբակալվել ու ներկայացվել է քննչական մարմնին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Պարզվել է նաև, որ 19-ամյա երիտասարդը նույն կերպ ավազակություն է կատարել նաև հուլիսի լույս 20-ի գիշերը. Աբովյան փողոցում երկու անձից հափշտակել էր տարբեր չափերի գումարներ, ինչի փաստով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանցագործության գործիքն ու գողոնի մի մասը հայտնաբերվել են:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն