ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն է որոտացել Հուվեր ամբարտակում

Պայթյուն է որոտացել Հուվեր ամբարտակում, որը գտնվում է Արիզոնա և Նևադա նահանգների սահմանին։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ABC հեռուստաընկերության տեղական բաժինը։

 

Պայթյունից հետո բռնկված հրդեհը մարվել է, Twitter-ում հայտնել է Բոլդեր Սիթի քաղաքի հրշեջների մամուլի ծառայությունը։ Միջադեպի պատճառը տրանսֆորմատորի բռնկումն է եղել։ Բարեբախտաբար զոհեր ու տուժածներ չկան: 

 

Հուվեր ամբարտակը կառուցվել է անցյալ դարի 30-ականներին Կոլորադո գետի վրա, այն գտնվում է Լաս Վեգասից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա։ Ավելի քան 220 մետր բարձրությամբ կառույցը Միացյալ Նահանգների տեսարժան վայրերից մեկն է և գրանցված է պատմական վայրերի ազգային ռեգիստրում:

Քաղաքականություն