ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պակիստանում անձրեւների հետեւանքների պատճառով 238 զոհ կա
Պակիստանում մուսոնային տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների պատճառով զոհվածնների թիվը հունիսի կեսերից ի վեր հասել Է 238-ի, ըստ որում տուժածների թիվը 187 Է: Հուլիսի 19-ին այդ մասին հայտնել Է Business Recorder թերթը՝ վկայակոչելով Տարերային աղետների դեմ պայքարի ազգային վարչությունը:
Վարչության տվյալներով՝ ամբողջ երկրում այս պահին «ավերված Է 3 374 բնակելի տուն, դրանցից 2 365-ը վնասված Է մասնակիորեն եւ 1 009-ը հավասարվել Է հողին»: Ամենամեծ թվով զոհվածներ արձանագրվել են Բելուջստանի հարավ - արեւմտյան նահանգում՝ 75: Փենջաբում զոհվել Է 55, Սինդում՝ 48, Խայբեր Փախթունխվայում՝ 47 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: