ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տղան դաժանաբար ծեծում է ընկերուհուն, մարդիկ անցնում են ու որևէ ձևով չեն օգնում նրան․ ՌԴ

Համացանցում տեսակադրեր են տարածվել, որոնցում երևում է, թե Ռուսաստանի Մեգիոնում (Խանտի-Մանսիի ինքնավար շրջան) ինչպես է մի տղա շենքի մուտքի հատվածում ծեծել ընկերուհուն։ Ռուսական լրատվականները նշում են՝ վեճի պատճառը հայտնի չէ։ Հատկանշական է, որ մինչ նա ծաղրում էր իր զոհին, հարեւաններն անցնում էին ու ոչ մի կերպ չէին արձագանքում։ Աղջկան օգնության է հասել մայրը և միայն այդ ժամանակ է նա փրկվել իր ոչ ադեկվատ ընկերոջից։ Տուժածի մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք և փափուկ հյուսվածքների կապտուկներ։ Ոստիկանները հետաքննություն են սկսել։ 

Քաղաքականություն