Սպանություն՝ Երևանում. կրծքավանդակի հատվածում դանակի հարվածներ ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ հուլիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Դավիթաշեն Փիրումյանների փողոցի 1-ին և 2-րդ թաղամասերի միջնամասում գտնվող հուշարձանի հարևանությամբ գտնվող այգում վիճաբանություն է տեղի ունեցել, և քաղաքացին վիրավոր վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։
Դանակահարության վայրից բավական հեռավորության քննիչները ցայտաղբյուրի մոտ հայտնաբերել են ակնոց, արնանման հետքեր, իսկ բավականին հեռու՝ բարձրահարկ շենքի մոտ գտնվող հետիոտնի համար նախատեսված մայթին՝ գլխարկ և արնանման հետքեր։ Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարվածներից մեկը եղել է կրծքավանդակի ձախ մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. ջրավազանից դուրս է բերվել 14-ամյա տղայի դի
Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նա...
Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են VAZ 2115-ն ու ՊԱԶ ավտոբուսը․ կա 1 զոհ․ 3 վիրավոր
Հուլիսի 18-ին, ժամը 00:41-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի նիստերի դահլիճում
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի նիստերի դահլիճում։ Ավելի վաղ հայտնե...
Թշնամին խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել․ ՊՆ-ն մանրամասնում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 11-ի ե...