Ողբերգական դեպք Տավուշի մարզում. ջրավազանից դուրս է բերվել 14-ամյա տղայի դի
Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրավազանում երեխա է ջրահեղձվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ԱԻն ՓԾ թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել է նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արկադի Աբովյանի գլխավորությամբ:
Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարական ջոկատից, տեղի ուժերով ջրավազանից դուրս են բերել 14-ամյա Արտավազդ Կ.-ի դին: Երեխայի մարմինը տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգողը եղել է Բագրատաշեն բնակավայրի վարչական ղեկավար Սարգսյանը:


Նմանատիպ հոդվածներ
Թշնամին խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել․ ՊՆ-ն մանրամասնում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 11-ի ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի նիստերի դահլիճում
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի նիստերի դահլիճում։ Ավելի վաղ հայտնե...
Կրկին երկրաշարժ՝ Հայաստանում
Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 09:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են VAZ 2115-ն ու ՊԱԶ ավտոբուսը․ կա 1 զոհ․ 3 վիրավոր
Հուլիսի 18-ին, ժամը 00:41-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճ...