Զանգվածային ծեծկռտուք Մոսկվայի մարզում. մահացել է 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը
ՌԴ Կաշիրսկի շրջանի մերձմոսկովյան Տարասկովո գյուղում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել միգրանտների և տեղի բնակիչների միջև։ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը հայտնում է, որ կոնֆլիկտի պատճառ է դարձել միգրանտների կատակը տեղացի աղջկա մասին, ում համար ոտքի է կանգնել 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը։ «Հերթական աղջիկ, արի մեզ հետ» արտահայտությունն էլ կռվի պատճառ է դարձել։ Դաժան ծեծի ենթարկված 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը մահացել է նույն գիշեր։ Փորձաքննությամբ պարզվել է, որ Կարեն Տեր-Խաչատրյանը մահացել է սրտի կաթվածից, փոխանցում է rusarminfo.ru-ն։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Կարեն Տեր-Խաչատրյանը որդու խնդրանքովփողոց էր նետվել այն բանից հետո, երբ արտագնա աշխատողները սկսել են նեղացնել նրա ընկերուհուն։ Հաղորդվում է, որ հաջորդ օրը իրավապահները դադարեցրել են բախումը Տեր-Խաչատրյանի հարազատների և գաղթականների միջև, որոնք ապրում են հանրային կաթսարանում և պարբերաբար դառնում տարբեր միջադեպերի հեղինակ։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. ջրավազանից դուրս է բերվել 14-ամյա տղայի դի
Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նա...
Թշնամին խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել․ ՊՆ-ն մանրամասնում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 11-ի ե...
Կրկին երկրաշարժ՝ Հայաստանում
Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 09:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
«Վեկալեք ձեր սամակատները ու․․»․ քաղաքացիներն ահազանգում են
Վերջին շրջանում շատ է քննարկվում Երևանի մայթերին հայտնված Էլեկտրոնային սկուտերների՝ ինքնագլորների հարցը։ Քաղաքացիներն ահ...