«Վեկալեք ձեր սամակատները ու․․»․ քաղաքացիներն ահազանգում են
Վերջին շրջանում շատ է քննարկվում Երևանի մայթերին հայտնված Էլեկտրոնային սկուտերների՝ ինքնագլորների հարցը։ Քաղաքացիներն ահազանգում են՝ անվտանգ չէ, երբ դրանք վարում են մարդաշատ վայրերում։
«Վեկալեք ձեր սամակատները ու ....
Մի օր մեկը մեռնելուա, անմեղ դեմքով նայեք սրան նրան:
Էս երեխուն ոնց որ բան չեղավ, բայց մյուս անգամ ծեծ կարողա ուտեք դեպքի վայրում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է օգտատեր Աշոտ Բարսեղյանը՝ տեղեկացնելով, որ ինքնագլոր վարող քաղաքացին վնասել է փոքրիկ տղային։
Գրառման մեկնաբանություններում այլ քաղաքացիներ ևս ահազանգում են, որ իրենք էլ են հանդիպել նմանատիպ դեպքերի։
«Իմ մեքենային էլ խփեցին»,- գրել է օգտատեր Արթուր Խաչատրյանը։
Օգտատեր Քրիստինա Նազարյանն էլ նշում է․ «Մի քանի օր առաջ, երեկոյան ժամը տասի կողմերը դրանց պատճառով ոտքս նենց ոլորվեց, որ կարծում էի՝ կոտրել եմ։ Գումար եմ վատնել, նկարել, որ համոզվեմ՝ կոտրվածք կամ ճաք չկա: Ո՞վ է դրա համար պատասխան տալու»։
Ըստ օգտատեր Զառա Խաչատրյանի էլ․ «Խնդիրը սամոկատների մեջ չի, այլ դրանք օգտագործողների։ Եվրոպայում վաղուց էկո-տրանսպորտի տեսակ է, բայց չտեսանք մի օր բողոքեն, որովհետև օգտագործողները հոմո-սապիենսներ են, իսկ քաղաքներն ունեն համապատասխան կահավորում։ Հարցի լուծումը սամոկատները հեռացնելու մեջ չէ, այլ էշի ակամջում քնած քաղաքապետարանի համապատասխան կանոնակադգումների ու իհարկե՛, մարդկային բութ ուղեղների»։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. ջրավազանից դուրս է բերվել 14-ամյա տղայի դի
Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նա...
Կրկին երկրաշարժ՝ Հայաստանում
Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 09:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Թշնամին խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել․ ՊՆ-ն մանրամասնում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 11-ի ե...
17-ամյա աղջիկը շնաձկան հարձակման հետևանքով կորցրել է ոտքը․ Ֆլորիդա
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում շնաձկան հարձակումից հետո 17-ամյա աղջկան հաջողվել է փախչել, սակայն բժիշկները ստիպված են եղել անդամա...