Պարեկները կանգնեցրել են վարորդին, հասկանալով իրավիճակը` օգնել են շտապ հիվանդանոց հասնել
Հուլիսի 10- ին՝ գիշերը ժամը 22:00-ից 22:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ավագ պարեկ Գուրգեն Գալստյանն ու պարեկ Գոհար Արզումանյանը Թբիլիսյան խճուղում ծառայություն կատարելիս են եղել, երբ նկատել են, որ Kia մակնիշի ավտոմեքենայի վարորդը սահմանված արագությունը գերազանցելով է վարում ավտոմեքենան: Գրում է shamshyan.com-ը:
Պարեկները կանգնեցնում են վարորդին, որպեսզի վարչական պատասխանատվության ենթարկեն, սակայն վարորդը, ով երիտասարդ տղա է, նրանց հայտնում է, որ հղի կնոջ մոտ ուժեղ ցավեր են սկսել և դրա համար էլ ինքը այլ ելք չունենալով, կնոջը տեղափոխում է հիվանդանոց: Պարեկները այդ մասին տեղեկացնում են գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանին, ում հանձնարարականով էլ պարեկները մինչև «Նաիրի» բժշկական կենտրոն ուղեկցում են Kia-ի վարորդին:
Արդեն հիվանդանոցի գլխավոր մուտքի մոտ պարեկները ամուսնուն և նրա հղի կնոջը ուղեկցում են բժշկի մոտ: Այս մասին shamshyan.com-ին տեղեկացրել է հղի կնոջ ազգականը, ում արդեն հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ կնոջ կյանքին ու պտղին վտանգ չի սպառնում, նրանք արդեն բժիշկների հսկողության տակ են, շնորհիվ, որ ամուսնինը շուտ է տեղափոխել հիվանդանոց: Իսկ ամուսնուն այդ հարցում ընդառաջել և օգնել են Երևանի գնդի պարեկները:
Նմանատիպ հոդվածներ
Սպանվել է «Ծռի Վարդանը». մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ` Ծաղկաձորում. Shamshyan
Երեկ՝ հուլիսի 10-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններու...
Արտակարգ դեպք՝ Երևանում. դանակահարված երիտասարդներ են տեղափոխվել հիվանդանոց
Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Միքայելյան» բժշկական կենտր...
Սպանության փորձ` Քանաքեռցու փողոցում, վնասվածքներ են ստացել 19-20 տարեկան 4 երիտասարդ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քրեական վարույթի շ...
Ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոցի» որոշ հատված ականապատված է
Քիչ առաջ ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարա...