Սպանության փորձ` Քանաքեռցու փողոցում, վնասվածքներ են ստացել 19-20 տարեկան 4 երիտասարդ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևանում կատարված սպանության փորձի և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։
Դեպքի վերաբերյալ ահազանգերը ստացվել են հուլիսի 13-ին՝ ժամը 01:05-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում, ըստ որոնց Գյումրու 21-ամյա բնակիչը՝ «Ագոնալ վիճակ, ձախ կեսի կտրած-ծակած վերք», նույն քաղաքի մեկ այլ 21-ամյա բնակիչ՝ «Պոլիտրավմա», Երևանի 20-ամյա բնակիչը՝ «Ձախ աչքի կոպերի ենթամաշկային հետնամաս, կոռնիսկրելատ բարդ թափանցող վնասվածք» և Երևանի 19-ամյա բնակիչը՝ «Կրծքավանդակի աջ կեսի պատռված վերք» ախտորոշումներով, տեղափոխվել են Երևանի տարբեր բժշկական կենտրոններ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ երիտասարդները հիշյալ վնասվածքները ստացել են նույն օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի Քանաքեռցու փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:
Քրեական վարույթի շրջանակներում երիտասարդները ճանաչվել են տուժող, կատարվել են զննություններ, առգրավումներ, հարցաքննվել մի շարք անձինք:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Սպանվել է «Ծռի Վարդանը». մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ` Ծաղկաձորում. Shamshyan
Երեկ՝ հուլիսի 10-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններու...
Արտակարգ դեպք՝ Երևանում. դանակահարված երիտասարդներ են տեղափոխվել հիվանդանոց
Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Միքայելյան» բժշկական կենտր...
Ամերիկացի զբոսաշրջիկը սելֆի անելիս ընկել է Վեզուվի խառնարանը
Ամերիկացի զբոսաշրջիկը թեթեւ վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ ընկել է Վեզուվի խառնարանը. նա փորձում էր խառնարանից...
Պարեկները կանգնեցրել են վարորդին, հասկանալով իրավիճակը` օգնել են շտապ հիվանդանոց հասնել
Հուլիսի 10- ին՝ գիշերը ժամը 22:00-ից 22:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության...