Ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոցի» որոշ հատված ականապատված է
Քիչ առաջ ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոններ, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքի որոշ հատվածներ ականապատել են:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին օդանավակայան են ժամանում «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի ծառայողները, պարեկային ոստիկանության Երևանի գնդի և ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Այս պահին տարածքում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները: Արդեն ժամանել են ԱԻՆ ՓԾ 1 մարտական հաշվարկ, ԱԻՆ-ի ինժեներական ջոկատն ու կինոլոգիական խումբը:
Նմանատիպ հոդվածներ
Սպանվել է «Ծռի Վարդանը». մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ` Ծաղկաձորում. Shamshyan
Երեկ՝ հուլիսի 10-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններու...
Արտակարգ դեպք՝ Երևանում. դանակահարված երիտասարդներ են տեղափոխվել հիվանդանոց
Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Միքայելյան» բժշկական կենտր...
Պարեկները կանգնեցրել են վարորդին, հասկանալով իրավիճակը` օգնել են շտապ հիվանդանոց հասնել
Հուլիսի 10- ին՝ գիշերը ժամը 22:00-ից 22:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության...
Սպանության փորձ` Քանաքեռցու փողոցում, վնասվածքներ են ստացել 19-20 տարեկան 4 երիտասարդ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քրեական վարույթի շ...