ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մահացել էր վրաերթի հետևանքով. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում
Մայիսի 31-ին, ժամը 13.55-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ տղամարդու դի կա։
Վաղարշապատի բաժնի ծառայողները ահազանգողի նշած վայրում հայտնաբերել էին Էջմիածնի բնակիչ, 1964 թվականին ծնված Մեխակ Թամոյանի դին։ Մարմնին վնասվածքներ կային՝ քերծվածքներ, սալջարդ, արնազեղումներ, կոտրվածքներ և այլն։
Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում հարուցվել էր քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Մեխակ Թամոյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով Վաղարշապատի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։ Մեկ ամսից ավելի տևած հետևողական աշխատանքի շնորհիվ նրանք պարզեցին, որ տղամարդուն վրաերթի են ենթարկել, նախնական տվյալներով, մայիս 30-ից 31-ն ընկած ժամանակահատվածում։ Պարզվեց նաև, որ «Ֆորդով» վրաերթի ենթարկողը Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի 28-ամյա բնակիչ է։ Նա հուլիսի 11-ին հայտնաբերվել, ձերբակալվել, ապա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։
28-ամյա տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք։
Նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում․ երկու աղջիկ դիմել է փախուստի, իսկ տղաներին և 20-ամյա աղջկան հաջողվել է բերման ենթարկել
Այսօր՝ հուլիսի 17-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներով հետապնդման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊԵԿ-ը կանխել է 150.000-800.000 դրամ արժողության չգրանցված դեղանյութերի վաճառքի մի քանի դեպքեր
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործութ...
ՀՐԱՏԱՊ․ «Յունիբանկ»-ում պայթյունի հետևանքով կա զոհ․ մանրամասներ
Հուլիսի 6-ին, ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործել է ապօրինի խաղատուն
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն օրերս բացահայտել է խաղատան ապօրինի գործ...