Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում․ երկու աղջիկ դիմել է փախուստի, իսկ տղաներին և 20-ամյա աղջկան հաջողվել է բերման ենթարկել
Այսօր՝ հուլիսի 17-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներով հետապնդման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողներ Պ. Քյուրտյանն ու Վաչագան Ղազարյանը ծառայություն կատարելիս են լինում Մյասնիկյան պողոտայում, երբ նրանց է մոտենում իրենց գործընկերներից մեկը և հայտնում, որ Մյասնիկյան 9 հասցեում գտնվող մանկական սրճարանի դիմացից դեպի Հերացի փողոց ընթացող Mercedes-AMG GLE 63s մակնիշի 55 XK 555 համարանիշի ավտոմեքենայի միջից վարորդի կողքին նստած քաղաքացին պատուհանից ատրճանակով կրակոցներ է արձակում։
Պ. Քյուրտյանն ու Վ. Ղազարյանը, նկատում են նշված ավտոմեքենան ու սկսում են հետապնդել։ Այդ ընթացքում բարձրախոսի միջոցով հորդորում, որպեսզի վարորդը կանգնի, սակայն վերջինս իրենց հորդորող «կարմիր բերետների» հրահանգներին չի ենթարկվում և դիմում է փախուստի՝ հասնելով Տիգրան Մեծի պողոտա։
Պարեկները հետապնդում են և կարողանում են ամենագնացի դեմն առնել ու տեղում 2 երիտասարդ տղայի և 1 աղջկա կարողանում են բռնել, իսկ 2 աղջիկ դիմում են փախուստի։ Ավտոմեքենանում հայտնաբերվում է ատրճանակը, իսկ վնասազերված անձինք ներկայացվում են ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Ահազանգով դեպքի վայր են ժամանում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Ալեքսան Գասպարյանը և կրտսեր պարեկ Վահե Մուրադյանը, ովքեր էլ Mercedes-ը տեղափոխում են ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Կայքի տեղեկություններով՝ վարորդը եղել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 26-ամյա Ռաֆիկ խ-ն, իսկ կրակոցների կասկածյալ հեղինակը՝ Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Նարեկ Գ-ն, իսկ մյուս ուղևորը եղել է Երևանի բնակիչ՝ 20-ամյա Ռիմա Մ-ն։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մյուս 2 աղջիկների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ–ից հրահանգել են պարզել հարցը. բացահայտվել է Քանաքեռում տեղի ունեցած սպանության պատճառը
Երևանի Քանաքեռցու փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության և 21-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ մ...
ՀՐԱՏԱՊ․ «Յունիբանկ»-ում պայթյունի հետևանքով կա զոհ․ մանրամասներ
Հուլիսի 6-ին, ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկ...
Դավիթաշենի հուշարձանի մոտ 49-ամյա քաղաքացու դանակահարել․ նա մահացել է
Հուլիսի 15-ին՝ ժամը 14.15-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Դավիթաշենի 2-րդ թաղամասի զբոսայգու մոտ քաղա...
Ավտովթար․ բախվել են Lexus-ն ու ՎԱԶ 07-ը, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Այսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Գետազատ-Դեղձուտ գյուղ...