Ողբերգական դեպք՝ Երևանում. Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 25-30 տարեկան աղջկա դի
Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, փրկարարները և պարեկները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան աղջկա դի: Այս պահին իրավապահները սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ահազանգը կատարվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության Մաշտոցի բաժնի պահպանության ծառայողների կողմից, ովքեր Հրազդանի կիրճում ծառայություն կատարելիս են եղել:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ. Բեռլինում հայազգի տղամարդու ավտոմեքենայում հայտնաբերվել է հանցագործության խոստովանությամբ նամակ
Նախօրեին Բեռլինում մեքենայի՝ մի խումբ անցորդների վրաերթի ելթարկելու հետևանքով տուժածների թիվը հասել է 29-ի։ Այս մասին այ...
Արմավիրի մարզում Opel Zafira-ն վերածվել է մոխրակույտի
Այսօր՝ հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախա...
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու BMW-ն. բժիշկն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում Մամիկոնյանց 35 շենքի դիմաց բախվել են BM...
Երևանում հսկայական ծառը կոտրվել ու վնասել է BMW, Mitsubishi Pajero, Škoda և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները
Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի Կողբացի 49...