Մանրամասներ. Բեռլինում հայազգի տղամարդու ավտոմեքենայում հայտնաբերվել է հանցագործության խոստովանությամբ նամակ
Նախօրեին Բեռլինում մեքենայի՝ մի խումբ անցորդների վրաերթի ելթարկելու հետևանքով տուժածների թիվը հասել է 29-ի։ Այս մասին այսօր հայտնել է Focus online-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Դրա փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով մեկ մարդ մահացել է, 29-ը՝ վիրավորվել։ Տեղի ունեցածի հետաքննությունն այս պահին շարունակվում է։
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 8-ին Բեռլինի տեսարժան վայրերից մեկը համարվող Շառլոտենբուրգ թաղամասում։
Renault Clio մեքենայով տղամարդը մխրճվել է ամբոխի մեջ և հետո բախվել խանութի ցուցափեղկին: Ազգությամբ հայ վարորդին անմիջապես բերման են ենթարկել անցորդները և հանձնել ոստիկանություն։
Berliner Zeitung թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ գերմանացի քննիչները կատարվածն ահաբեկչություն չեն համարում, բայց ելնում են նրանից, որ վարորդը դա արել է դիտավորյալ։
Berliner Zeitung-ը նշել է, որ կասկածյալի՝ Գերմանիայի՝ ազգությամբ հայ 29-ամյա քաղաքացու ավտոմեքենայում հայտնաբերվել է հանցագործության խոստովանությամբ նամակ։ Սակայն, ըստ քննիչների, նրա արարքում իբր քաղաքական դրդապատճառներ չկան։ Այնուհանդերձ, իշխանությունները կարծում են, որ երիտասարդը զանգվածային սպանություն է կատարել, սակայն նրա դրդապատճառները դեռ պարզ չեն։
Նմանատիպ հոդվածներ
Արմավիրի մարզում Opel Zafira-ն վերածվել է մոխրակույտի
Այսօր՝ հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախա...
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու BMW-ն. բժիշկն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում Մամիկոնյանց 35 շենքի դիմաց բախվել են BM...
Երևանում հսկայական ծառը կոտրվել ու վնասել է BMW, Mitsubishi Pajero, Škoda և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները
Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի Կողբացի 49...
Ողբերգական դեպք՝ Երևանում. Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 25-30 տարեկան աղջկա դի
Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բա...