Արմավիրի մարզում Opel Zafira-ն վերածվել է մոխրակույտի
Այսօր՝ հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Նալբանդյան 26 տան մոտ կայանված Opel Zafira մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով են փորձել մարել կրակը, ապա՝ ժամանած հրշեջները, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Այրվել է նաև նշված տան գազի հաշվիչը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ. Բեռլինում հայազգի տղամարդու ավտոմեքենայում հայտնաբերվել է հանցագործության խոստովանությամբ նամակ
Նախօրեին Բեռլինում մեքենայի՝ մի խումբ անցորդների վրաերթի ելթարկելու հետևանքով տուժածների թիվը հասել է 29-ի։ Այս մասին այ...
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու BMW-ն. բժիշկն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում Մամիկոնյանց 35 շենքի դիմաց բախվել են BM...
Երևանում հսկայական ծառը կոտրվել ու վնասել է BMW, Mitsubishi Pajero, Škoda և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները
Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի Կողբացի 49...
Ողբերգական դեպք՝ Երևանում. Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 25-30 տարեկան աղջկա դի
Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բա...